Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հանրապետականները կարծում են, որ քաղաքական կոալիցիաներն ընդմիշտ չեն: Բայց դա ճշմարտության ընդամենը մի մասն է: Մյուսն այն է, որ առհասարակ որևէ կուսակցություն հարատև իշխանություն չի լինում: Մի բան, որի հետ հանրապետականները, կարծես, հաշտվել չեն ցանկանում: Նրանց թվում է, թե ծնվել են որպես իշխանություն և հավերժ լինելու են իշխանություն:
Ինքնավստահությունն, իհարկե, գործի կեսն է, հատկապես եթե այն արտահայտվում է նախընտրական թոհուբոհի, զարգացումների համատեքստում: Բայց այն պետք է հիմնավորված լինի մի կողմից հասարակական պահանջարկով, մյուս կողմից` գործունեության շոշափելի արդյունքներով: Հակառակ դեպքում նման պնդումները հնչում են կա'մ որպես մերկապարանոց հայտարարություններ ու սնապարծության դրսևորում, կա'մ էլ որպես իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցք, մտասևեռում, որն արհամարհում է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու ժողովրդավարական սկզբունքը: Ուստի երկու դեպքերն էլ հավասարապես անընդունելի են:
Ուրեմն՝ հանրապետականներին կամ ցանկացած որևէ այլ քաղաքական ուժի՝ իշխանություն մնալու համոզմունք հայտնելուց առաջ նախ անհրաժեշտ է բացատրել, թե իր հատկապես որ որակի, որ ձեռքբերումների ու հաջողությունների համար է արժանի նման ապագայի: Իսկ դա հատկապես այսօր այնքան էլ հեշտ չի լինելու: