կարևոր
3226 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-22 20:02
Հասարակություն

Քաղաքացիների պայքարը տվեց իր պտուղները. պատգամավորը՝ ՊԵԿ-ի՝ խոպանչիներին չհարկելու մասին նախաձեռնության մասին

Քաղաքացիների պայքարը տվեց իր պտուղները. պատգամավորը՝ ՊԵԿ-ի՝  խոպանչիներին չհարկելու մասին նախաձեռնության մասին

ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները Հայաստանում չեն հարկվի․ հայտնում է ՊԵԿ-ը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:

«Մշակվում է նոր նախաձեռնություն, որի համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում:

Այս օրերին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնեցինք ապօրինի որոշման մասին՝ փորձելով ճնշում գործադրել և ստիպել, որ հետ կանչվի որոշումը։

Իշխանությունների ստերի փուչիկը պայթեց․ չստացվեց որոշման ընդունումը կապել ո՛չ «‎նախկինների»‎, ո՛չ ԵԱՏՄ-ի հետ։

Սկզբունքային քաղաքացիների պայքարը տվեց իր պտուղները։

Սա ապացույցն է այն բանի, որ անգամ արդեն իսկ ընդունված որոշումը հնարավոր է վերանայվի, երբ շահառու խումբը պայքարում է իր իրավունքների համար։

Սա նաև ազդակ է այն բոլոր խմբերին, որոնք ևս իշխանության անարդար քաղաքականության զոհն են դարձել»,- նշել է նա։