կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-16 11:32
Առանց Կատեգորիա

Զիջողականության "պտուղները"

Զիջողականության "պտուղները"

 

Երեք տարի առաջ արտաքին քաղաքականության մեջ հռչակվեցին նոր սկզբունքներ։ Նոր իշխանությունը, չնայած բազմաթիվ զգուշացումներին, հանդես եկավ առանցքային հարցերում նախաձեռնողականություն ցուցաբերելու, իսկ իրականում դրա անվան տակ միակողմանի զիջումների գնալու պատրաստակամությունը։ Դրա առաջին դրս¨որումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր, որոնցով ընդամենը փաստաթղթային ամրագրում ստացավ մեր կողմից նախօրոք հայտարարված զիջումների պատրաստակամությունը։ Արդյունքումՙ Թուրքիան անընդհատ հայտարարում է իր նախապայմանների մասին, իսկ մենք ի պատասխանՙ շարունակում ենք  աշխարհին ցուցադրել անընդունելի զիջումներ պարունակող այդ փաստաթղթերը վավերացնելու մեր պատրաստակամությունը։

Նույնը կրկնվում է ԼՂ կարգավորման հարցում։ Հայաստանը դրական է արտահայտվում ներկայացվող բոլոր փաստաթղթերին, չնայած ամեն հաջորդը նախորդից ավելի վատն է: Մինչդեռ, Ադրբեջանը դեմ արտահայտվելով դրանց, դիվանագիտական խուսանավումներով աշխարհին ընկալելի է դարձնում իր անփոփոխ դիրքորոշումը։  Արդյունքում` միջնորդները, բանակցային գործընթացը ձախողումից փրկելու համար, ամեն անգամ փորձում են ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից։

Սա վերահաստատում է այն ճշմարտությունը, որ բանակցային գործընթացում «ջենտլմենական» պահվածքն ավելին չէ, քան թուլության արտահայտություն: Եվ խաղը միշտ տանուլ է տալիս այն կողմը, որն ի սկզբանե հայտնում է զիջումների գնալու իր պատրաստակամությունը:

ԵՐԿԻՐ