Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ներկայացուցիչներն օրերս Ստեփանակերտում սեմինար են անցկացրել Արցախի պետական համալսարանի հայ բանասիրության եւ լրագրության ֆակուլտետի ուսանողների համար:
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հրավերով Արցախ են այցելել հեռուստաընկերության «Բարեւ, երկիր» ծրագրի տնօրեն, Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրավար Տիգրան Հարությունյանը, ծրագրի պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրանք տարբեր թեմաներվ դասախոսություններ են կարդացել` լրագրության խնդիրը մեր ժամանակներում, ինչպես անաչառ լուսաբանել իրադարձությունները, լրագրողական էթիկան աշխատանքի ընթացքում եւ եթերում, ԶԼՄ-PR (հանրային կապեր) հարաբերություններն ու դրանց կարեւորությունը եւ այլն: