կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 14:36
Մշակույթ

Կյանքի ու մահվան պատմությունը

Կյանքի ու մահվան պատմությունը

Այսօր և վաղը, Բրիտանական խորհրդի աջակցությամբ, «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում կցուցադրվի հանրահայտ քրեական սիրո պատմությունը` Միացյալ Թագավորության Proto-type թատրոնի «Երրորդ անձ`Բոննի և Քլայդ» բեմադրությունը` Համազգային թատրոնում:

 

Բեմադրության ռեժիսոր Պետեր Պետրելիան կարծում է, որ ինքը հաճախ է բացասական կերպարներին գլխավոր հերոս ներկայացնում, ինչըայս դեպքում էլ է արել: Ինչ վերաբերում է սցենարին, նա տեղեկացրեց, որ դրանք գրելիս` միայն իրական դեպքերի վրա է հիմնվում:

 

«Բեմադրությունը 3 տարի անընդմեջ թալանող և սպանություններ կատարող Բոննի Փարկեր և Քլայդ Բարոու զույգի մասին է: Նրանց պատմությունը հանկարծակի ավարտվեց. 1934թ. Լուիզիանայում ոստիկանությունը դարանակալեց և սպանեց նրանց: Ոչ ոք տեղյակ չէ բոլոր մանրամասներին, սակայն նրանց քրեական սիրո պատմությունը դարձավ հայտնի լեգենդ` ամբողջ աշխարհում: Եվ շնորհիվ այս տխրահռչակ սիրահարների` կյանքի ու մահվան պատմությանը տարիներ շարունակ հմայում է հանդիսատեսին»,- պատմեց Պ. Պետրելիան` հավելելով, որ այս ներկայացումը շատ հետաքրքիր է, քանի որ ցույց է տալիս կյանքի և մահվան հարաբերակցությունը:

 

Նշենք, որ «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը Հայաստանում շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 8-ը: