կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-25 12:46
Առանց Կատեգորիա

Մեծերը` կյանքի ու մահվան մասին

Մեծերը` կյանքի ու մահվան մասին

Ով մահացել է, բայց չի մոռացվել` անմահ է:

Լաո Ցզի

 

Մահը, իհարկե, մեծ դժբախտություն է, սակայն, այնուամենայնիվ, ոչ ամենամեծը, եթե ընտրություն կատարես դրա ու անմահության միջեւ:

Թոմ Սթոպարդ

 

Մեզանից ոչ ոք անմահ չի ծնվել, եւ եթե դա ինչ-որ մեկին տրվեր, նա երջանիկ չէր լինի, ինչպես թվում է շատերին:

Պլատոն


Մարդը մահկանացու է, եւ անմահանալու միակ հնարավորությունը իրենից հետո որեւէ անմահ բան թողնելն է:

Ուիլյամ Ֆոլքներ
    

Մարդիկ չեն ցանկանում հավերժ ապրել: Մարդիկ պարզապես չեն ցանկանում մահանալ:

Ստանիսլավ Լեմ


Դեպի անմահություն գնում են փոքր բեռով:

Վոլտեր


Մարդը մահկանացու է իր երկյուղներում եւ անմահ` իր ցանկություններում:

Պյութագորաս


Աշխարհի ոչ մի ժողովրդի մոտ անմահության հավատն այնքան ուժեղ չի եղել, որքան կելտերի մոտ. նրանցից կարելի է պարտքով գումար վերցնել` այն աշխարհում վերադարձնելու պայմանով:

Հենրիխ Հայնե


Միջակ մարդը, ով չգիտի` ինչ անել իր կյանքի հետ, երազում է եւս մեկի մասին, որը կձգվեր հավերժ:

Անատոլ Ֆրանս


Ով չի վախենում մահից, նրա համար սարսափելի չեն սպառնալիքները:

Պիեռ Կորնել

 

Թարգմանությունը` yerkir.am-ի