Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կարդացեք պարոն Շաբոյանի հարցազրույցը, մարդը սպառիչ պատասխաններ է տվել: Պարոն Շաբոյանը տվել է պարզաբանումներ՝ ասելով, որ խոսքը քաղաքապետարանին չի վերաբերում, այլ տնտեսվարող սուբյեկտներին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը՝ դիտարկման հետ կապված, որ ՏՄՊՊՀ-ն զեկույց է հրապարակել, որում Երևանի քաղաքապետարանի չարաշահումները նկատելի են ասֆալտապատման ոլորտում:
Արեյանի խոսքով` ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հաշվետվությունը չի վերաբերում Երևանի քաղաքապետարանին: «Երևանի քաղաքապետարանը, ֆունկցիոնալ առումով, իր զննության օբյեկտը չէր, ինքը զբաղվելու է տնտեսվարող սուբյեկտների վարքագծով»,- ասաց նա:
Լրագրողների մեկի դիտարկմանը, որ կարծիք կա, թե Երևանի քաղաքապետարանն անիմաստ ծախսեր է իրեն թույլ տալիս, Կամո Արեյանը չհամաձայնեց՝ նշելով, որ քաղաքապետարանի բոլոր ծախսերը հաշվարկված են: «Բյուջեում ներառելուց առաջ ունենք տնտեսագիտական հիմնավորում, որով դրանց անհրաժեշտությունն ու ծավալը հիմնավորված է, այնպես որ` մի' մտածեք, թե քաղաքապետարանում բյուջեն կազմում են աչքաչափով, քաղաքապետարանում պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնք բյուջեն կազմում են բյուջետային գործընթացին համապատասխան»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կոնյակի բաժակներն ի՞նչ տնտեսական հիմնավորմամբ են ներկայացվում, Արեյանը շեշտեց, որ Երևանը «պակաս չէ աշխարհի ոչ մի քաղաքից»: «Երևանը գավառական հոգեբանությամբ չի տառապում: Երևանի քաղաքապետը գիտի իր ամեն հյուրին պատվով ընդունելու, ճանապարհելու եղանակը»,- ասաց նա: