|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հուլիսի 30-ին Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո Դե Ժանեյրոյում տեղի կունենա ֆուտբոլի 2014 Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Ըստ Football-rankings.info կայքի` Հայաստանի ազգային հավաքականը տեղ կզբաղեցնի 5-րդ զամբյուղում:
Նշենք, որ այս տվյալները նախնական են և հիմնված կայքի կանխատեսումների վրա, քանի որ դեռ չի հրապարակվել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակը:
Վերջին տվյալներով` մենք պետք է տեղ զբաղեցնեինք 4-րդ զամբյուղում, բայց կայքը, ժամանակից առաջ անցնելով, համարում է, որ նոր վարկանիշային հրապարակումից հետո մեր հավաքականին կշրջանցեն Ավստրիան և Լեհաստանը:
Ահա մեր հավաքականի հետ միևնույն զամբյուղում հայտնված հավաքականները` Էստոնիա, Ֆինլանդիա, Կիպրոս, Լատվիա, Մոլդովա, Մակեդոնիա, Ադրբեջան, Ֆարերյան կղզիներ: