|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի եւ Իոսիֆ Ստալինի ծննդավայրերի ներկայացուցիչները մոտ ժամանակներս կհավաքվեն Ավստրիայում` քննարկելու նրանց մշակութային ժառանգության հետագա ճակատագիրը. տեղեկացնում է The Independent-ը:
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Հիտլերի ծննդավայր Բրաունաու քաղաքում: Ավստրիա կժամանեն վրացական Գորիի եւ իտալական Պրեդապիոյի պատվիրակները:
Պրեդապիոյի քաղաքապետը հայտարարել է, որ, չնայած նեոնացիզմի կողմնակիցների մեծ հոսքին, վերը նշված քաղաքները պետք է լինեն «ժողովրդավարության առաջնային գծում»: