Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքական մի շարք այլ ուժերի՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Հանրապետության Նախագահը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
Քննարկումները կշարունակվեն երեկոյան` Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն նաև «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները: