|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ավելի քան 20 հազար հանդիսատես է հավաքվել երեկ Բարսելանայի «Մոնումենտալ» արենայում` դիտելու Իսպանիայի հյուսիս-արեւմուտքի վերջին ցլամարտը: Միջոցառման տոմսերը սեւ շուկայում վաճառվել են 1500 եվրոյով:
Անցյալ տարվա հուլիսին Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանը ցլամարտն արգելող որոշում է կայացրել կենդանիների պաշտպանների ճնշման տակ. դարերի պատմություն ունեցող այդ միջոցառմանը վերջ տալու մասին խնդրագրի տակ ստորագրել է մոտ 180 հազար մարդ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Իսկ արգելքին դեմ հանդես եկողները շարունակում են ապացուցել, որ սպանդանոցում կենդանու մահն ավելի դաժան է, քանի մարդու հետ հավասար պայքարում: Բացի այդ` վերջերս հաշվել են, որ ցլամարտի վերացումը կատալոնացի հարկատուների վրա 400 մլն եվրո կնստի` ցլամարտիկների հետ պայմանագրերի խզում, արենաների պարապուրդ եւ այլն: Սակայն կատալոնական խորհրդարանի պատգամավորներից մեկի խոսքերով` պետք չէ տնտեսել վատ սովորություններն արմատախիլ անելու վրա:
2012 թվականի հունվարի 1-ից Կատալանիայում ցլամարտ չի լինի: Իսկ բանավեճը, թե այդ հին ավանդույթն ընդունելի՞ է էթիկայի եւ բարոյականության տեսանկյունից, դեռ կշարունակվի Իսպանիայում, որտեղ ցլամարտն ազգային նվաճում է համարվում: