|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Աշխարհի վերջին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել. ըստ ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգի այն վրա կհասնի 2011 թ. մայիսի 21-ին: Ինքը` քարոզիչը, Քրիստոսի երկրորդ գալստյանն է սպասում:
Նրա կանխատեսումների համաձայն`, այդ օրը Երկրի բնակչության 2 տոկոսը երկինք կհամբարձվի, իսկ մյուսները կբռնեն դժոխքի ճամփան:
Քարոզիչն իր կանխատեսումը հիմնավորում է նրանով, որ մայիսի 21-ը 722500-րդ օրն է, մ.թ. 33 թ. ապրիլի 1-ից հաշված, իսկ ապրիլի 1-ին, նրա ենթադրությամբ, խաչել էին Քրիստոսին: 722500 թիվը կարևոր է, քանի որ ստացվում է երեք սրբազան թվերի (5, 10 և 17) կրկնակի բազմապատկումից: