կարևոր
5242 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-22 21:22
Հասարակություն

Իշխանությունն իր վերջը եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում. Վահան Հովհաննիսյան

Իշխանությունն իր վերջը եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրել է՝ իշխանության համար Հայ Առաքելական  եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է, եկեղեցին էլ թիրախավորում են, քանի որ գիտակցում են՝ իրենց վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է։

«Ես ուրախանում եմ, որ իշխանությունը թիրախավորել է եկեղեցուն ու նրա հավատարիմ սպասավորներին․ սատանան ոչնչից չի վախենում, բայց շան նման սարսափում է հոգևորականի ստվերից անգամ:

Էս իշխանությունը ոչնչից չի վախենում, բայց սարսափում է եկեղեցու անունից անգամ, եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է նրա համար:

Եվ եթե հիմա թիրախավորվում է եկեղեցին, ապա պարզ է դառնում, որ իշխանությունն իր վերջը եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում: Թիրախավորումը իշխանության սարսափի արտահայտությունն է»,- գրել է Հովհաննիսյանը: