|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ` ժամը 16-ի սահմաններում, ՀՀ ֆինանսների նախարարությունն իր կատարած ստուգումների արդյունքներն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Խոսքը վերաբերում է ՀՀ սոցիալական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի թույլ տված չարաշահումներին, որոնց վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատը մի շարք բացահայտումներ արեց, որից հետո Սերժ Սարգսյանի հրահանգով նախարարության ԿՌՈՒ-ն ստուգումներ սկսեց:
Ըստ թերթի տեղեկությունների` միայն Երեւան քաղաքի մասով ֆիննախը ՎՊ-ի բացահայտած տվյալներին աղաղակող փաստեր է ավելացրել եւ ուղարկել գլխավոր դատախազություն:
Թե ինչ է սպասվում Վազգեն Խաչիկյանին, դժվար է ասել, քանի որ նա ՀՀԿ անդամ է եւ մի շարք կարկառուն ՀՀԿ-ականների հետ «փայաբաժնով» է աշխատել: