Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կինոաշուն-2011 ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նա հավելեց, որ այս կինոնախագիծը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր այն միջոցները, որոնք անհետացան 1990-ականների սկզբում, ինչպեսեւ հաստատել Հայաստանում նկարահանված ֆիլմերի ցուցադրության ավանդույթն ու մարզային կինոցանցը:
Ծրագրի բացումն այս տարի տեղի է ունենալու Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` սեպտեմբերի 24-ին: Իսկ հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունենալու Դմիտրի Կեսայանց-80, Հովիկ Հախվերդյան-75 գրքերի շնորհանդեսները եւ ծրագրի փակման արարողությունը:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում, սահմանամերձ շրջաններում, զորամասերում, ուսանողական հաստատություններում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական ֆիլմեր: Յուրաքանչյուր վայրում ցուցադրվելու են 4-5 ֆիլմեր: Մարզային ցուցադրությունների նպատակն է տեղի կինոցանցերի վերականգնումը:
«Հայկական ֆիլմերի ցուցադրումը վերադարձնում է ազգային արժեքները` նպաստելով հայկական մշակույթի զարգացմանն ու առաջխաղացմանը: Նշեմ նաեւ, որ մենք Ռուսաստանի հայերի միության հետ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի ծրագրի շրջանակներում հայկական ֆիլմերը հետագայում ցուցադրվեն նաեւ ՌԴ-ում»,- հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ախիվային նյութերի հիման վրա ֆիլմեր են ստեղծվելու եւ ցուցադրվելու:
Լինելու են նաեւ բացօթյա ցուցադրություններ Սիրահարների այգում եւ Կասկադում:
Նշենք նաեւ, որ 2011-ին հայտարարվելու է ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ, որոնք հետագայում կտպագրվեն մամուլում: