կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-21 17:53
Առանց Կատեգորիա

Ադրբեջանցի զինվորներն ապացուցում են մեր պաշտպանության նախարարի խոսքերը

Ադրբեջանցի զինվորներն ապացուցում են մեր պաշտպանության նախարարի խոսքերը

Զենքի հետ անզգուշորեն վարվելու հետեւանքով զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող` այս տարվա ապրիլին զորակոչված Ռասուլ Իսլամ օղլու Յուսիֆովը. տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Վերջերս ադրբեջանական կայքերում հաճախ ենք հանդիպում տեղեկությունների, որ զենքի, հակատանկային ականի, նռնակի հետ անզգուշորեն վարվելու հետեւանքով ադրբեջանական բանակը կորուստներ է ունենում: Փաստորեն, ապացուցվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որ Ադրբեջանի սպառազինվելը դեռ չի նշանակում, որ նա մեզանից հզոր է, քանի որ «ոչ պատշաճ պատրաստված զինվորի ձեռքերում ցանկացած տեխնիկա եւ զենք դառնում է մետաղի ջարդոն»: