|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի հետաքննչական մարմինն ավարտել է Մոսկվայի ներքին գործերի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի նախկին պետ Դմիտրի Պավլյուչենկովի հարցաքննությունները: Վերջինս մեղադրվում է «Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով:
Նա իր ցուցմունքներում նշել է, թե նախ ցանկացել են, որ լրագրողին հետեւեն եւ վախեցնեն, իսկ այնուհետեւ պատվիրել են սպանել հոկտեմբերի 7-ից ոչ ուշ կամ հենց այդ օրը: Դա ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, որը սպանության ժամանակ երկրի նախագահն էր:
«Կոմերսանտը» գրում է, որ Պավլյուչենկովը չի բացառել այն, որ սպանության պատվիրատուն կարող է լինել թե' չեչեն հեղինակություններից մեկը, թե' ներկայումս Բրիտանիայում բնակվող գործարար Բորիս Բերեզովսկին: