Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ութ հոգու դեմ, որոնք մարմնավաճառներ են մատակարարել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին. հաղորդում է BBC-ն: Դատախազներն այս որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ հարցաքննել են վարչապետի` Իտալիայի հարավում գտնվող Բարի քաղաքում բնակվող մի քանի ընկերներին ու ծանոթներին:
Բարիի դատախազությունը երեք տարի շարունակ հետաքննել է էլիտար մարմնավաճառության գործը, որը վերահսկում է տեղացի գործարար Ջանպաոլո Տարանտինին:
Մեղադրյալները, հետաքննության տվյալներով, զբաղվել են Բեռլուսկոնիի համար երիտասարդ աղջիկների հավաքագրմամբ` աղջիկներին խոստանալով աշխատանք եւ այլ գայթակղիչ բաներ: Տարանտինին աղջիկներին Բեռլուսկոնիի տուն է տարել` ինչ-որ խնջույքների: Մյուս մեղադրյալը գերմանացի դերասանուհի Սաբինա Բեգանն է` Թագուհի Բի կեղծանվամբ:
Նշվում է, որ Բեռլուսկոնիի դեմ դեռեւս մեղադրանք չի առաջադրվել:
Սեպտեմբերի սկզբին Տարանտինին եւ նրա կինը ձերբակալվել էին` Բեռլուսկոնիին սադրելու համար: Նրանք կես միլիոն եվրո էին պահանջում վարչապետից` խոստանալով, որ գումարը ստանալու դեպքում հետաքննող մարմիններին կասեն, որ Բեռլուսկոնին տեղյակ չի եղել կատարվածից:
Վարչապետը հայտարարել է, որ այդ գումարն ինքը փոխանցել է Տարանտինիին, սակայն դա ոչ թե մատուցված ծառայությունների վճարն է եղել, այլ պարզապես` ֆինանսական օգնություն նրա ընտանիքին` ծանր վիճակից դուրս գալու համար:
Ներկայումս Միլանում ընթացքի մեջ է Բեռլուսկոնիի դեմ դատավարությունը: Նա մեղադրվում է անչափահաս մարոկկացի աղջկա սեռական ծառայությունների դիմաց վճարելու համար: Իտալիայի օրենսդրությամբ` վճարովի սեքսն անպատժելի է, եթե մարմնավաճառը 18 տարեկանից փոքր չէ: