|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Առաջին օրերին ԿԸՀ անդամ կնշանակվի, հետո այդ հանձնաժողովի նախագահ կդառնա ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով երեկ նա ազատվել է պաշտոնից:
ԿԸՀ անդամի թեկնածուին առաջադրելու լիազորությունը տրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: Թերթի տեղեկություններով` Մուկուչյանին ԿԸՀ նախագահ դարձնելու հարցում հատկապես հենց նա է շահագրգռված: Մուկուչյանը համարվում է դատական համակարգի միակ պաշտոնյան, որը Մկրտումյանի լիարժեք վերահսկողության տակ չէր: Նրան ԿԸՀ ուղարկելով` Մկրտումյանը հնարավորություն կստանա Մուկուչյանի տեղն իր մարդուն նշանակել:
Մուկուչյանի համար սա պաշտոնի իջեցում է: Բայց նա չէր կարող որեւէ կերպ ընդդիմանալ կամ ցույց տար, որ դժգոհ է, դա նրա համար ճակատագրական հետեւանք կարող էր ունենալ: