Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մամուլի ասուլիսում ամփոփեց սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Դրանց մասնակցել են ընդհանուր թվով 408 թեկնածու: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրություններն անցել են ազատ և արդար, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը:
Լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք Էջմիածնի ընտրությունները կարող են համարվել կայացած, թե՞ կարող են չեղարկվել` հայտնի դեպքերի հետ կապված: Հիշեցնենք, որ ընտրությանը նախորդող օրերին ծեծկռտուք եղավ երկու թեկնածուների` գործող և արդեն ընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետի թենածու Արթուր Թումանյանի միջև: Արդյունքում Արթուր Թումանյանը հայտնվեց հիվանդանոցում:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն կարող է իրականացնել բացառապես այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են ԸՕ-ով:
«Չկա այնպիսի դրույթ, իրավական ու փաստական նյութ, որի հիմքով չեղարկվեն կամ կասեցվեն Էջմիածնի ընտրությունները: Դեպքի հետ կապված` դատապարտում եմ ցանկացած բռնություն, բայց չկա դիմում բողոք վստահված անձանց կողմից, թեկնածուի կողմից, սա իրավական հիմք է, և ԿԸՀ-ն հենվում է միայն իրավական հիմքերի վրա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: