Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի' 3.85 դրամով ավելացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնելու է լրացուցիչ դժվարություններ. այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ նշեց, որ այս կապակցությամբ առաջարկվում է առաջնահերթ կարգով դիտարկել սոցիալապես անապահով եւ սոցիալական նպաստ ստացող 105 հազար ընտանիքներին աջակցության ցուցաբերումը:
ՀԾԿՀ-ի տվյալներով, նշեց նախարարը, էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 200 կիլովատտ' 1 ամսվա համար, և այս որոշման շրջանակներում, փաստորեն, էլեկտրաէներգիայի սակագինը, ավելանալով 3.85 դրամով, ընտանիքի համար միջին ամսական ծախսը կավելացնի 770 դրամով:
Ուստի կառավարությունը որոշում կայացրեց, ըստ որի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կապակցությամբ դրամական օժանդակություն կտրամադրվի աղքատության հիմքով նշանակվող կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանքիներին' բարձրացնելով ընտանեկան նպաստի բազային մասը' 1000 դրամով, սոցիալական նպաստը' 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը' 1000 դրամով:
«Արդյունքում` կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով' կազմելով, 29 հազար 350 դրամի փոխարեն, 30 հազար 350 դրամ»,- հայտարարեց Արտեմ Ասատրյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ, փաստորեն, 105 հազար ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացած մասը' հաստատված 3.85 դրամը, պետությունը, ի դեմս կառավարության, վերցնում է իր վրա: