կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 23:07
Սփյուռք

ՀՄԸՄ աջակցությամբ օժանդակություն է տրամադրվել Արցախից տեղահանված ընտանիքներին

ՀՄԸՄ աջակցությամբ օժանդակություն է տրամադրվել Արցախից տեղահանված ընտանիքներին

2020 թվականի Հոկտեմբեր 4-ից, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչության նախաձեռնությամբ և ՀՄԸՄ-ի Կենտրոնական Վարչության հաստատումով և հովանավորությամբ` սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում տեղահանված Արցախցի ընտանիքների օժանդակության ծրագիրը, որը իրականացվեց և դեռ շարունակվում է մի քանի ուղղություններով և փուլերով: Ծրագիրը իրագործվում է ՀՄԸՄ աշխարհասփյուռ կառույցի և անհատ նվիրատուների նվիրատվությամբ:

Ստորև ներկայացված է ծրագրի արդյունքները ամփոփված մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:

-Հոկտեմբեր 4, 2020-ից սկսված այս ծրագրով բաշխվել է 740 սննդեղենի և հիգենայի պարագաների փաթեթներ՝ 1480 տոպրակ՝ 22200 կիլո գրամ ապրանք 3655 հոգու, 8 տոննա կարտոֆիլ և կաղամբ.

-Արցախցի երեխաներին տրվել է գրենական պիտույքների 150 փաթեթ.

-Արցախցի երեխաներին բաժանվել է 200 հատ խաղալիք.

-Ամանորյա ծրագիր Արցախցի երեխաների և ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի գայլիկների մասնակցությամբ միջոցառում 2 փուլով՝ 4-8 և 9-12 տարեկանների համար: Ավարտին բաժանվել են 350 տոպրակ նոր տարվա նվերներ.

-Արցախցի ընտանիքների համար նոր տարվա հատուկ փաթեթ, որը պարունակում էր 20 հազար դրամանոց Կարֆուր սուպերմարկետների ցանցից գնման քարտ և 20 հազար դրամ կանխիկ գումար, և նոր տարվա տոնական սնունդ: Այս միջոցառումից օգտվել է 350 ընտանիք:

-Երեխաների Ամանօրյա միջոցառումից ստացված «Սկաուտ Ձմեռ պապիկին նամակ» ծրագրի շրջանակներում 32 երեխաների համար իղձերի իրականացում.

-Մեծ քանակությամբ հագուստեղենի և երեխաների տակդիրների բաշխում.

-Զինվորների համար տաք հագուստ և առաջին բուժօգնության պարագաներ.

Այս օրերին իրականացվում են այցելություններ մեզ մոտ գրանցված և դեռևս Հայաստանում գտնվող ընտանիքներին, մոտից ծանոթանալու իրենց կենսական պայմաններին և պահանջներին, որի արդյունքում հնարավոր կլինի վերանայել ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի ուղղությունները և ավելի նպատակային դարձնել հատկացվող օժանդակության տեսակը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին, մշտապես մեր կողքին լինելու և այս կարևորագույն ծրագրին սատարելու համար:

ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչութիւն