կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-14 10:44
Մշակույթ

Խորհրդային Հայաստանն ու անկախ Հայաստանը` ձեռք ձեռքի տված

Խորհրդային Հայաստանն ու անկախ Հայաստանը` ձեռք ձեռքի տված

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» մշտական ցուցադրությունները:

«Խորհրդային Հայաստան» ցուցադրությամբ առաջին անգամ այցելուին են ներկայացվում 1920թ. Հայաստանի խորհրդայնացման և հետագա գրեթե 70 տարիների պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր, լուսանկարներ, պետական նշանավոր գործիչների անձնական իրեր:

Ներկայացված նմուշներին վերաբերող բացատրագրերը, քարտեզները և ժամանակագրական աղյուսակներն ի ցույց են դնում պետական համակարգի, երկրի տնտեսության, մշակույթի ստեղծման ու զարգացման ընթացքը: Առանձին բաժնով ցուցադրվում է հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին: Հայազգի մարշալների, գեներալների, սպաների և զինվորների անձնական իրերն ու փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու պարգևները ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի հերոսական ներդրման խոսուն վկայություններն են: Ցուցադրությունը եզրափակող հատվածում ներկայացված են հետպատերազմյան Հայաստանի տնտեսական, մշակութային կարևոր իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր և ցուցանմուշներ:

«Անկախ Հայաստանի Հանրապետությունը» ցուցադրությունն ամփոփում է Հայաստանի անկախության և ինքնիշխան պետության կայացման ճանապարհը` 1988-ից սկսած:

Ժամանակագրական տախտակները և վավերագրական լուսանկարները մանրամասն ներկայացնում են այդ դժվարին ճանապարհի կարևորագույն հանգրվանները: