|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանն այս պահին ապրում է իր անկախ պետականության ամենադժվար և դրամատիկ փուլը և ադ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կատարել ռեսուրսների գերկենտրոնացում և ճշգրիտ քայլերի ձևակերպում։ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ներքին համերաշխությունը, համահայկական ռեսուրսը նույն խնդրի տարբեր հարթություններն են: Վերջին տարիներին մեր հասարակությանը բաժանել են տարբեր մասերի և հատվածների՝ կոտրելով հասարակական դիմադրողականությունը: Այսօր նկատվում է, որ աշխարհասփյուռ հայության մեջ կա խիստ խզվածություն և այն մտահոգիչ է»,- ասաց պատգամավորը։
Վարդանյանը կարևորեց այդ խզվածությունը վերացնելու քայլերը: