կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 13:59
Տարածաշրջան

Սևան Նիշանյանը գտնվում է Թուրքիայի ամենավատ բանտում

Սևան Նիշանյանը գտնվում է Թուրքիայի ամենավատ բանտում

Երեկ պոլսահայ գրող Սևան Նիշանյանին Թորբալը փակ բանտից շտապ տեղափոխել են Թուրքիայի ամենավատ համբավ ունեցող Բուջա փակ բանտը այն բանի համար, որ նա նամակում հայտնել էր, որ բանտում գողացել են իր վարկային քարտերը: Նիշանյանին խորհուրդ էին տվել դիմել բանտի տնօրենին, բայց օգնելու փոխարեն նա նախընտրել էր հեգնել` ասելով` ի՞նչ իմանանք, իրո՞ք քարտ ունեցել ես, թե՞ ոչ:

 

Սևան Նիշանյանի համար արդարություն պահանջողները համացանցում «Սևան Նիշանյանի վրա ճնշումն ու սահմանափակումները պետք է վերացվեն» նախաձեռնությունն են սկսել` ստորագրահավաք: Խմբի անդամները կոչ են անում միանալ ստորագրահավաքին:

 

Ստորագրահավաքը` այստեղ: