Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Տարածում գտած տեսության համաձայն` ոսկի եւ պլատին Երկիր մոլորակում չեն կարող լինել, գուցե միայն` երկրագնդի միջուկում: Հետազոտողները վերջերս հայտնաբերել են այդ ենթադրությունը հաստատող ապացույցներ, ըստ որոնց` ազնիվ մետաղները մեր մոլորակում հայտնվել են տիեզերքից. գրում է Nature գիտական ամսագիրը:
Երբ Երկիրը մոտ 4,5 մլրդ տարի առաջ դեռեւս տաք էր, մեծ մասամբ` հեղուկ, այն բաժանվել է երկու մասի` մետաղական միջուկ եւ քարե կեղեւ: Բոլոր հաշվարկների եւ փորձերի համաձայն` զարգացման այդ փուլում ոսկու եւ մյուս ազնիվ մետաղների պաշարները պետք է ընկղմվեին Երկրի միջուկի մեջ: Այդ դեպքում ինչո՞ւ են այսօր այդ մետաղները հայտնաբերվում երկրակեղեւում:
Գիտնականները դա բացատրում են այսպես. 3,8 մլրդ տարի առաջ հսկայական երկնաքարերը, «հարձակվելով» մեր մոլորակի վրա իրենց հետ բերել են ազնիվ մետաղներ: «Ազնիվ մետաղների մեծ մասը, որոնց վրա է հիմնվում մեր տնտեսությունը եւ բազմաթիվ կարեւոր արդյունաբերական գործընթացներ, երկրագնդում հայտնվել են երջանիկ դիպվածի արդյունքում, երբ Երկիրն ընկել է 20 տրիլիոն տոննա աստերոիդային նյութի հարվածի տակ»,- ասում է հետազոտության հեղինակ` Բրիստոլի համալսարանի գիտնական Մաթիաս Ուիլբոլդը: