|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Նորքի հոգեբուժարանում հայտնված 20-ամյա Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը, երեկ հաստատեց պաշտոնական այն հայտարարությունը, թե նախկին զինվորի մայրը՝ Անահիտ Այվազյանը, տառապում է շիզոֆրենիայով:
«Կինս 7-8 տարի է՝ այդ հիվանդությունն ունի: Բժիշկների տրամադրած փաստաթղթի մեջ գրված է, որ նա տառապում է շիզոֆրենիայով»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասել է նախկին զինծառայողի հայրը՝ Վարդան Վարդանյանը, եւ նշել, որ այդ բժշկական հանձնաժողովը պիտի որոշում ընդուներ, որ Հովհաննեսը պիտանի չէ զինծառայության համար: