|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ըստ Haberler-ի` զորացրումից 35 տարի անց կրկին բանակ են զորակոչել Թուրքիայի զբոսաշրջության նախկին նախարար Բահաթթին Յուջելին:
Նա է դեպքի մասին պատմել Haberturk-ին:
«Առավոտյան երկու ոստիկաններ` ձեռքներին ծանուցում, ներկայացան և հայտնեցին, որ 15 օրվա ընթացքում պետք է ներկայանամ ոստիկանություն: Ես զարմացել էի: Փաստաբանս այդ հարցով բացատրագիր կուղարկի ոստիկանություն: Ես 1977-79 թվականներին ծառայել եմ Թուզլայում: Բացի այդ՝ ես պատգամավոր եմ եղել. ինչպե՞ս հնարավոր է պատգամավոր դառնալ առանց ծառայելու: Չնայած Թուրքիայում սովոր ենք զարմանալ: Սա պարզապես զավեշտալի է »,- ասել է նախկին նախարարը: