Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
iPhone 5-ի նախատիպի մշակողներից մեկը հենց այդ հեռախոսը թողել է Սան Ֆրանցիսկոյի բարերից մեկում։ Այժմ Apple-ի աշխատակիցները փնտրում են կորած սմարթֆոնը:
CNET-ը գրում է, որ սմարթֆոնը Cava 22 բարում են թողել հուլիսի վերջին: Դրանից հետո անվտանգության ծառայությունը կարողացել է պարզել, որ այն գտնվում է բարին մոտ գտնվող տներից մեկում: Տանտերը խոստովանել է, որ իսկապես այդ օրը եղել է Cava 22-ում, սակայն iPhone 5-ի հետ բոլորովին կապ չունի: Տունը խուզարկելուց հետո էլ սմարթֆոնը չեն գտել:
Ենթադրվում է, որ հեռախոսը վաճառել են` հայտարարությունների Craigslist կայքի միջոցով:
Նշվում է, որ Apple-ը դեռեւս չի հայտարարել հաջորդ սերնդի iPhone-ի թողարկման մասին, սակայն որոշ լուրերի համաձայն` նոր iPhone 5-ը ներկայացվելու է այս տարվա աշնանը: