|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան թողարկել է նորաձեւ հագուստի սեփական հավաքածուն, որը տարօրինակ անվանում ունի` 46664: Այդ թիվը նրա հաշվառման համարն էր Ռոբբեն կղզու բանտում, ուր նա անցկացրել էր 18 տարի:
Յոհաննեսբուրգում Նելսոն Մանդելայի հիմնադրամը, որն այդ առեւտրային գործարքը նախաձեռնողն է, հայտարարել է, որ հագուստի վաճառքից ստացված եկամուտի 7-9 տոկոսը ծառայելու է Հարավային Աֆրիկայում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:
Յոհաննեսբուրգի թանկ խանութներով վաճառվող հագուստը` տղամարդու վերնաշապիկներ, տաբատներ եւ այլն, Մանդելայի մտահղացած «Աֆրիկայի ձեռքի»` մարդու ափի դրոշմով են: Կանանց համար նախատեսված են գույնզգույն զգեստներ` նույնպես «ափիկներով» զարդարված:
Գներն ակնհայտորեն տեղի բնակչության գրպանով չեն: Հագուստը կվաճառվի նաեւ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: