Փոխարժեքներ
30 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Տարեսկզբին, երբ սոցիալական տարբեր խմբեր փողոց էին դուրս գալիս` լոկալ ակցիաներ իրականացնելու, ՀԱԿ-ն իր պարտքն էր համարում նրանց պահանջները բանաձևել որպես քաղաքական պայմաններ: Դրա շնորհիվ հաջողեց իշխանությունից առաջին հերթին իր շահերից բխող զիջումներ կորզել և վերջինիս «նստեցնել» երկխոսության բանակցությունների սեղանի շուրջը:
Բայց դրանից սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխություն տեղի չունեցավ: Ավելին, գնաճը շարունակվեց սահուն տեմպերով, իսկ կրպակների ապամոնտաժման հետ կապված որոշման արդյունքում շատ քաղաքացիներ կանգնել են ապրուստի միջոցը հոգալու հնարավորությունից զրկվելու վտանգի առջև:
Իսկ հասարակության անունից հանդես գալու իրավունքը ուզուրպացնել փորձող Կոնգրեսն այդ գործընթացները ոչ մի կերպ նկատել չի ցանկանում: Վերջինս կարող է վերջնագիր ներկայացնել ոստիկանների հետ կասկածելի հանգամանքներում ու պատճառներով բախման մեջ մտած իր մի քանի ակտիվիստներին ազատ արձակելու համար, բայց կատարյալ անտարբերության մատնել նախագահականի, կառավարության առջև տեղի ունեցող բողոքի ակցիաները, որոնք երկխոսությունն ընդհատելու սպառնալիքի, չգիտես ինչու, չեն վերածվում:
Փաստորեն, Կոնգրեսն էլ չի թաքցնում, որ ի սկզբանե առաջնորդվում էր կորպորատիվ շահերով: Եվ ներկայիս պահվածքը շատ ավելի ազնիվ է հասարակության հանդեպ, քան այն ժամանակ, երբ հասարակական խնդիրների վրա քաղաքական պահանջներ էր ձևում, ապա` դրանից միայն իր համար դիվիդենդներ շահում: