Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, որը խորհրդակցությունների նպատակով պատերազմի 5–րդ օրը հետ էր կանչվել, դեռ Երեւանում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ 2020թ.–ի հոկտեմբերի 1–ին, ԱԳՆ խոսնակն անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարմանը, ասել էր, որ հայկական կողմը համարում է, որ անթույլատրելի է Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրականացնում է լայնածավալ ագրեսիա ընդդեմ Արցախի եւ Հայաստանի:
«Հայկական կողմը դիվանագիտական ալիքներով բազմիցս հայտնել է իր մտահոգությունը իսրայելցի գործընկերներին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի ԱԳՆ-ն որոշում է կայացրել կանչել դեսպանին խորհրդատվությունների համար»,– նշել էր Աննա Նաղդալյանը։
Իսրայելի Թել–Ավիվ քաղաքում, ՀՀ դեսպանատունը պաշտոնապես բացվել էր 2020թ.–ի սեպտեմբերի 17–ին։ Հիշեցնենք նաեւ, որ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու որոշումը ՀՀ Կառավարությունն ընդունել է 2019թ.–ի սեպտեմբերի 19–ի նիստում։
«Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարեւելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարեւոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձեւավորման եւ կայունության վրա: Դեսպանություն ստեղծելը միտված է ապահովելու Հայաստանի պետական մակարդակով բազմադարյահայկական ներկայությանը մասնակից լինելը», - կառավարության նիստում հայտարարել էր այն ժամանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: