| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Motorola Mobility Holdings Inc-ի տնօրեններից Ուիլյամ Հեմբրեքթը լքել է իր պաշտոնը. ներկայումս ընկերության տնօրենների խորհուրդն ունի ինը անդամ. գրում է Wall Street Journal-ը:
Հեմբրեքթը պաշտոնը լքել է այն բանից երկու օր հետո, երբ պարզ է դարձել, որ Google-ը գնում է Motorola-ն` 12.5 միլիարդ դոլարով:
76-ամյա Հեմբրեքթը, ով եղել է Hambrecht&Quist ներդրումային բանկի համահիմնադիրներից մեկը, Motorola-ի տնօրենների խորհրդի անդամ է ընտրվել 2008 թվականին եւ մեծ դեր է ունեցել ընկերության առաջընթացի համար:
«Նա առանցքային դեր է ունեցել Motorola-ի երկու անկախ ընկերությունների բաժանվելու, ինչպեսեւ Google-ի հետ գործարք կնքելու հարցում: Ես նրան միայն լավագույնն եմ մաղթում»,- ասել է Motorola-ի գլխավոր տնօրեն Սանջայ Ջհան: