Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Փողոցային առեւտրի վերացումը, կրպակների հանումը եւ միջքաղաքային տրանսպորտի` ավտոկայաններ տեղափոխումն այսօր Երեւանում յուրօրինակ հեղափոխություն են ստեղծել. կարծում է գրականագետ Վարդան Դեւրիկյանը` նշելով, որ այդ փոփոխություններից հետո Երեւանն ամենեւին էլ չբարեկարգվեց:
Գրականագետի խոսքով` այս ամենը դանդաղ գործող ռումբի է նման, որի արդյունքում մարդիկ ջարդուխուրդ կլինեն:
«Ինչո՞ւ պետք է մարդիկ կիսաընդհատակյա առեւտուր անեն. հիմա մարդիկ կանգնում են շքամուտքերում եւ նույն իրենց առեւտուրն անում: Այս ամենից ավելի մեծ ձեւախեղում է առաջանում: Այն, ինչ արվում է, ջարդելու համակարգ է կոչվում»,- պարզաբանեց նա:
Դեւրիկյանը կարծիքով` այսօրվա իրականության մեջ մենք ոչ թե պետք է եղածը կրճատենք, այլ փորձենք նորը ստեղծել:
«Ո՞վ ասաց, որ կրպակ չպիտի լինի: Պիտի լինի: Գռեհկություն չպիտի լինի: Յուրաքանչյուր մասնավոր դեպքում կարելի է գտնել լուծումներ: Ես կարծում եմ, որ փոփոխություններն անխուսափելի են, մենք ուղղակի ուշ ենք սկսել»,- գրականագետին հակադարձեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:
Ի պատասխան սրա` Դեւրիկյանն ասաց, որ մենք շուտ ենք սկսել, ինչի արդյունքում քաղաքը պարզապես կարող է ոչ թե ծննդաբերել, այլ վիժել: