Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ֆրանսիան եւ Գերմանիան առաջարկում են ստեղծել եվրագոտու կառավարություն եւ դրա ղեկավար նշանակել Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյին: Նոր կառավարությունը կազմվելու է 2,5 տարի ժամկետով: Այդ առաջարկությամբ նամակն այսօր ուղարկվելու է Ռոմպեյին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նախատեսվում է տարին երկու անգամ Ռոմպեյի գլխավորությամբ եվրագոտու պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովներ անցկացնել, որոնց որոշումները պարտադիր են լինելու բոլոր մասնակիցների համար:
Բացի այդ` երեկ Փարիզում անցկացված խորհրդակցության արդյունքում Նիկոլա Սարկոզին եւ Անգելա Մերկելը հայտարարել են, որ մտադիր են 2013 թվականից ընդհանուր հարկ նշանակել ֆրանսիական եւ գերմանական ձեռնարկությունների վրա: Ֆրանսիան եւ Գերմանիան սեպտեմբերին առաջարկելու են Եվրամիությանը նաեւ ընդահնուր հարկ սահմանել ֆինանսական գործողությունների վրա:
«Եվրամիությոնը պետք է ավելի մեծ հնարավորություններ ունենա` միջամտելու պարտատեր երկրի տնտեսական քաղաքականությանը»,- հայտարարել է Անգելա Մերկելը` հավելելով, որ դա հավակնոտ ծրագիր է, սակայն միայն հավակնությունները հնարավորություն կտան հասնելու ցանկալի արդյունքների: