կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-17 10:53
Աշխարհ

ԱՄՆ-ում ուժեղացվում են հակաահաբեկչական միջոցառումները

ԱՄՆ-ում ուժեղացվում են հակաահաբեկչական միջոցառումները

ԱՄՆ հատուկ ծառայությունները ուժեղացրել են պոտենցիալ ահաբեկիչների դեմ պայքարը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցի նախաշեմին. CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Պատասխանելով հարցին, թե աճե՞լ է, արդյոք, ահաբեկչական սպառնալիքը Ուսամա բեն Լադենին ոչնչացնելուց հետո, նա ասել է, որ այդ սպառնալիքը երբեւէ չի էլ նվազել, եւ ամերիկյան հատուկ ծառայությունները մշտապես աշխատում են հնարավոր ահաբեկչությունները կանխելու ուղղությամբ: Ընդ որում` Օբաման շեշտել է, որ զգալի վտանգ են ներկայացնում ոչ միայն խմբավորումները, այլեւ միայնակ գործող ահաբեկիչները: