Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ցարնաև եղբայրների մայրը, ովքեր մեղադրվում են Բոստոնի ահաբեկչության կազմակերպման մեջ, պարզվում է, ներառված է եղել պոտենցիալ ահաբեկիչների ցուցակում, որը կազմվել է ԱՄՆ իշխանությունների կողմից. հայտնում է Лента.ру-ն ` վկայակոչելով CNN-ը:
Ըստ հեռուստաընկերության` Զուբեյդատ Ցարնաևը իր ավագ որդու հետ միասին հայտնվել է ցուցակում 2011-ին: Թամերլան Ցարնաևը հայտնվել է ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Ռուսաստանից տեղեկություն է ստացվել նրա ու ծայրահեղ իսլամականների միջև հնարավոր կապի մասին: