|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Օգոստոսի 10-ին զորավարժությունների ժամանակ Հայաստանում զոհվել է Սարատովի մարզից զորակոչված ժամկետային զինծառայող Գալեմժան Աուբեկերովը: Այդ ողբերգության մասին Взгляд-инфо-ին այսօր տեղեկացրել է զոհվածի մայրը, որը որդու մահվան մասին տեղեկացել է odnoklassniki.ru սոցիալական կայքից: Մեկ օր անց ստացվել է պաշտոնական հեռագիրը, որ Գալեմժանը զոհվել է զորավարժությունների ժամանակ: Աուբեկերովը ծառայել է Հյուսիսային Կովկասում: Նրանց զորամասը Հայաստան է ուղարկվել` մասնակցելու զորավարժությունների: «Խրամատի վրայով թռչելիս նա ընկել է ու կոտրել պարանոցը: Ընկել է ոչ միայն նա, երկուսին հանել են խրամատից, նրան չեն հասցրել»,- լրատվամիջոցին պատմել է զոհվածի եղբայրը`հավելելով, որ ինքը զրուցել է ականատեսների հետ. Գալեմժանն ինքն է ընկել, ոչ կանոնադրային հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: