|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ում ձերբակալվել է 50-ամյա Փոլ Փեթերսը, ով մեղադրվում է օգոստոսի սկզբին Սիդնեյում տեղաբնակ 18-ամյա Մադլեն Փավլըրի վզին կեղծ ռումբ-վզկալ ամրացնելու մեջ. հաղորդում է ավստրալական The Daily Telegraph-ը (dailytelegraph.com.au):
Ոստիկանությունը դեռեւս չի պարզել, թե նա ինչ կապ ունի աղջնակի եւ նրա ընտանիքի հետ:
Օգոստոսի 18-ին Փեթերսը ներխուժել էր աղջկա տուն, հագցրել նրան ռումբ-վզկալը եւ փախել: Ոստիկանությունը 10 ժամ էր ծախսել Մադլենի պարանոցից այն հեռացնելու համար, իսկ հետո պարզվել էր, որ դա ռումբ չէ:
Փոլ Փեթերսը դեռեւս ԱՄՆ-ում է, եւ Ավստրալիայի ոստիկանությունը պետք է դիմի ամերիկյան համապատասխան մարմիններին` նրան Ավստրալիա տեղափոխելու համար: