|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարտի 23-ին Մեծ Բրիտանիայում մահացած ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկուն գտել են պարանը վզին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Sky News-ը` վկայակոչելով քննիչ Մարկ Բիսելին: Նույն պարանի մի կտոր էլ ոստիկանները հայտնաբերել են լոգարանի ձողից կախված:
Բիսելի հայտարարությունը հնչել է այսօր կորոներական դատարանում` Բերեզովսկու մահվան փաստերի դատալսումների ժամանակ: Քննիչի խոսքերով` գործարարի տան խուզարկությունը կշարունակվի եւս մի քանի օր:
Հիշեցնենք, որ այսօր Guardian-ը, վկայակոչելով մահացածի ընտանիքից աղբյուր, գրել էր, թե դիահերձման ժամանակ պարզվել է, որ Բերեզովսկու կողը կոտրված է: Միաժամանակ, գործարարի մարմնին որեւէ կապտուկ չի հայտնաբերվել: