Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօր չի կայանա, հնարավոր է այն տեղափոխվի հաջորդ շաբաթ եւ հրավիրվի ԱԺ առաջի նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա: Խնդիրն այն չէ, որ կիրակի Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ ընտրարշավին լծվել է ՀՀԿ-ի ողջ ակտիվն ու պատրաստվում է Տարոն Մարգարյանի համար ջախջախիչ հաղթանակ ապահովել, այլեւ Սերժ Սարգսյանի գործելաոճն է այդպիսին՝ մինչեւ վերջ պակել ինտրիգը, խաղալ կուսակիցների նյարդերի վրա Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 9, որից 6-ի նախագահությունը, ըստ Դոնթի բանաձեւի, կհասնի ՀՀԿ-ին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, իսկ «Ելք»-ը չի ստանա:
Իշխանական շրջանակներում չեն բացառում նաեւ ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն, բոլորովին նոր անուն, այդ թվում՝ չեն բացառում գործող Գալուստ Գրիգորիչի վերանշանակումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: