|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևի նոր տեղակալը կդառնա «Համակարգ» ԲՖԿ-ի փոխնախագահ, հայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին` Սերգեյ Մնդոյանցը. տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը:
Մնդոյանցը զբաղվելու է ինչպես այն հարցերով, որոնք մինչ այդ գտնվում էին Ռուսաստանի մշակույթի պահպանության լուծարված դաշնային ծառայության իրավասությունների ներքո, այնպես էլ նախարարության միջազգային գործունեությամբ: Մշակույթի նախարարության մասին նոր որոշման համաձայն` նախարար Ալեքսանդր Ավդեևը պետք է ունենա ևս մեկ տեղակալ:
Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ շաբաթ հետո, սակայն որոշումը երեկ արդեն տեղադրվել էր կառավարության փաստաթղթերի ինտերնետ-բանկում: