Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Երեւան քաղաքի 2011թ. համայնքային բյուջեով նախատեսված շինարարության եւ բարեկարգման աշխատանքների ծրագրի ընթացքը` նշելով, որ իրենց գլխավոր նպատակն է այն համահունչ դարձնել քաղաքի գլխավոր հատակագծի պահանջներին, ինչպես նաեւ առանցքային ուշադրություն դարձնել մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացմանը:
Շուրջ մեկ ժամ տեւած ասուլիսի ընթացքում Արեյանն ամենայն մանրամասնությամբ խոսեց կատարված աշխատանքների մասին: Առաջնահերթ ծրագրերից է մայրաքաղաքի փողոցների վերանորոգումը. մայրաքաղաքի գլխավոր փողոցները կծածկվեն ասֆալտբետոնե ծածկով: Ընթացքի մեջ է 2 մլրդ 896 մլն դրամ պայմանագրային արժեքով աշխատանքների ծավալը:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է երեք վերգետնյա անցումների շինարարությունը. «Վերգետնյա անցումների շարքը համալրելու կամքն ու ցանկությունը կա, եւ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ ավելանան եւս երկու վերգետնյա անցումների կառուցման աշխատանքները` Լենինգրադյան եւ Հալաբյան փողոցներում»:
Ինչ վերաբերում է շենքերի ճակատների եւ արտաքին տեսքի բարեկարգման ծրագրին, ապա տարեկան ծրագրով նախատեսված էր բարեկարգել 63 շենք` Կենտրոն վարչական տարածքում, սակայն խնդիր է դրվել չբավարարվել Կենտրոնով, այլ թարմացնել նաեւ մյուս համայնքների ճարտարապետական տեսք ունեցող բնակելի շենքերը: Այսպիսով, 63 շենքերին ավելացավ եւս 180-ը, եւ այս պահին ընթացքի մեջ են 243 շենքերի արտաքին տեսքի նորոգման աշխատանքները:
Փոխքաղաքապետը խոսեց նաեւ մայթերի բարեկարգման, արտաքին լուսավորության, քայքայված հենապատերի, քաղաքի կանաչապատման մասին` կատարված աշխատանքների վերաբերյալ խոսելով, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։