Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
66-ամյա ամերիկացի Բարի Մաքոուենը բռնաբարել է 4 անչափահաս աղջկա, նկարահանել դա եւ տարածել համացանցում:
Մոնտգոմերիի դատարանի փաստաբանը հայտարարել է, որ սա ամենազզվելի եւ ահավոր դեպքն է, որին ինքը հանդիպել է. երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունն ինքնին անընդունելի է, իսկ տեսագրելն ու տեսանյութը տարածելն արդեն սահմաններից դուրս է:
Մաքոուենը մեղադրվում է մի քանի կետով` բռնաբարություն, անպարկեշտ վերաբերմունք, երեխաների կյանքին սպառնալիք, ներխուժում անձնական կյանք, կոռուպցիա եւ թմրանյութերի կիրառում. տեղեկացնում է msnbc-ն:
Երբ ոստիկանները նրա տանը խուզարկություն են կատարել, հայտնաբերել են ավելի քան 4000 երեխաների պոռնոգրաֆիկ լուսանկարներ եւ տեսագրություններ, ինչպես նաեւ 9 րոպե տեւողությամբ տեսագրություն, որը մանկապիղծն արել էր իր հեռախոսով. տեսագրության մեջ պարզորոշ երեւում էր, որ աղջիկներն անգիտակից վիճակում են: