|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Տաշքենդում` երկրորդ համահայկական մանկապատանեկան նկարների մրցույթի շրջանակներում, բացվել է պատանի նկարիչների ցուցահանդես-փառատոն` «Հայկական պետականությունը. 5000-ամյակն ու 20-ամյակը» խորագրով:
Միջոցառման անցկացման մտահղացումը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է, իսկ փառատոնի նպատակն է միավորել Սփյուռքում գործող մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնների ուժերը:
«Երկրամաս» թերթի տեղեկացմամբ` մրցույթին մասնակցել է Տաշքենդի արվեստի դպրոցներում սովորող 8-16 տարեկան 30 երեխա:
Հաղթողների աշխատանքներն ուղարկվել են Երեւան` համազգային մրցույթի առաջին փուլին ներկայացնելու համար: