կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-21 10:08
Հասարակություն

Եղեք իրազեկ եւ պաշտպանված. «Լրագրողների միավորում»

Եղեք իրազեկ եւ պաշտպանված. «Լրագրողների միավորում»

Նոր հասարակական կազմակերպություն, որի առաքելությունը լրագրողների շահերի պաշտպանությունն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանում լրագրողների իրավունքները լիարժեք պաշտպանված չեն: Սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանը ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների շարքն է դասվում:

Միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն ամփոփելով 2014 թվականին 199 երկրներում խոսքի ազատության պատկերը`Հայաստանն  ընդգրկել է ոչ ազատ լրատվամիջոցներ ունեցող երկրների ցանկում:  199 երկրների թվում Հայաստանն  ու Ալժիրը 61 միավորով կիսում են 135-136-րդ հորիզոնականները:

Հայաստանում մամուլի ոչ ազատ լինելը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, հավաքների, ցույցերի և այլ նմանատիպ միջոցառումների ժամանակ պատկան մարմինների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ոտնահարումը տարբեր գերատեսչությունների կողմից, առիթ դարձան, որպեսզի մի խումբ լրագրողների կողմից ստեծվի «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը` հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, նրանց աշխատակիցների իրավունքների պաշտպանության և տեղեկատվության ազատությանը նպաստելու համար:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նպատակն է արձագանքել և բարձրաձայնել մամուլի, տեղեկատվության ազատության և լրագրողների իրավունքների ոտնահարմանը վերաբերող բոլոր խնդիրները, անդրադառնալ պատկան մարմինների վարած քաղաքականությանը` լրատվամիջոցների և տեղեկատվության ազատության նկատմամբ:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցելու է նաև միջազգային գործընկեր կառույցների հետ, և նպաստելու է Հայաստանում լրատվական դաշտի կայունացմանը, խոսքի ազատությանն ու լրագրողների իրավունքների պաշտպանությանը:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Էլ.հասցե. [email protected]