Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կոռուպցիա կա՛․․․
Կա՛ կոռուպցիա․․․
Կոռուպցիան ՔՊ-ական իշխանության հիմնական «մեխն» է, որը զրկում է Հայաստանին և մեր ժողովրդին ապագայից։ Այն ոչնչացնում է տնտեսությունը, գիտատեխնիկական առաջընթացը, կրթությունը, բժշկությունը, և ընդհանրապես ողջ սոցիալական ոլորտը։ Այն ոչնչացնում է բարոյականությունը, օրինականությունը, արդարությունը, անվտանգությունը, զրկում է մարդկանց հույսից ու հավատից։
Կոռուպցիան սարսափելի բան է, որը կարող է սպանել և կոտրել հազարավոր ճակատագրեր: Այն մահացու վտանգ է ներկայացնում Հայաստանի ՝ որպես միասնական պետության պահպանման համար։
Բայց քանի դեռ երկրում իշխանությունն ապազգային է և անվերահսկելի, անփոփոխ և իրենից ներկայացնում է գերարագ հարստացման միջոց՝ կոռուպցիան, որպես ժանգ, կշարունակի քայքայել մեր պետականության հիմքերը, մինչև դրա կառուցվածքը վերջնական փլուզվի։
Հայաստանում 2018 թվականի իշխանազավթումից հետո խրախճանք է ժանտախտի ժամանակ։ Խրախճանք մի երկրում, որտեղ ժողովուրդի մեծ մասը հասցվել է աղքատության և նույնիսկ թշվառության, անհավատության և գոյատևման ամենօրյա պայքարի:
Իշխանական կուսակցությունը թաղված է կոռուպցիայի և ապօրինությունների մեջ․․․․
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր