Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկահայ լրագրող Ուոլի Սարկեսիանն (Wally Sarkeesian) իր թվիթերյան միկրոբլոգի էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի թանկարժեք ժամացույցի թեմային, որը երկու օր է` ակտիվորեն քննարկվում է մամուլում և համացանցում։ Սարկիսյանը մասնավորապես գրել է. «Փաշինյանի կոռուպցիան.
Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, նկատել են 18 կարատանոց ոսկուց պատյանով 31 հազար 9 հարյուր դոլար արժողությամբ Roger Dubuis ժամացույցով՝ «ժողովրդավարություն» տարածելիս։
Հիշեցնենք, որ 2018 թվականից #Հայաստանի պետական պարտքը $4.5-ից հասել է $10 մլրդ-ի»։ (Pashinyan’s Corruption: Pashinyan’s wife Anna Hakobyan was spotted wearing a $31,900 Roger Dubuis watch with an 18-karat gold case to spread “democracy”. A reminder that since 2018, #Armenia’s public debt jumped from $4.5 to $10 Billion)
Հիշեցնենք, որ նախօրեին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի երկրորդ օրը մասնակցել էր «Գենդերային հավասարության պաշտպանություն և առողջություն՝ բոլորի համար» խորագրով քննարկմանը:
Նա նաև հանդես էր եկել ելույթով: Աննա Հակոբյանի պաշտոնական էջը այցից լուսանկարներ էր տարածել: Հենց այդ լուսանկարներից ակնհայտ երևում էր, որ Աննա Հակոբյանը կրում է նման թանկարժեք բրենդային ժամացույց։
Աղբյուրը՝ 168.am