|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գերմանացի սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը քաշմիրի իր առաջին հավաքածուն է ցուցադրել Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում:
Chanel-ի նախկին մուսան հայտնել է, որ տարիներ շարունակ մտածել է նորաձեւության աշխարհ մուտք գործելու մասին եւ, ի վերջո, որոշել է իր ձեռագրով ներկայանալ:
40-ամյա Շիֆերն իր կարիերայի ընթացքում հայտնվել է ավելի քան 500 ամսագրի շապիկների եւ համարվում է բոլոր ժամանակների ամենահաջողակ մոդելը: Նրա կարողությունը 50 միլիոն ԱՄՆ դոլար է:
Վերջերս նա նկարահանվել է Yves Saint Laurent-ի եւ Salvatore Ferragamo-ի գովազդներում, նաեւ պատրաստվում է նկարահանվել L'Oreal-ի շպարի եւ Chanel-ի արեւային ակնոցների գովազդներում: