|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Բաքվի օդանավակայանում մեկ օր պահելուց հետո երկրից արտաքսել են Bloomberg գործակալության ֆոտոթղթակցուհի Դիանա Մարկոսյանին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Bloomberg գործակալությունը, Դիանայի` Ադրբեջան մուտքի հետ կապված, նախապես կապ էր հաստատել Ադրբեջանի արտգործնախարարության հետ, որը, պահանջելով բոլոր փաստաթղթերը, հավաստիացրել էր, թե ֆոտոթղթակցուհու ժամանման հետ կապված խնդիրներ չեն լինի:
Սակայն Բաքվի օդանավակայանում Դիանան հանդիպել է լուրջ խոչընդոտների: Օդանավակայանի աշխատակիցները, տեսնելով նրա հակական ազգանունը, հրաժարվել են տրամադրել մուտքի արտոնագիր և մոտակա թռիչքով նրան ուղարկել են Ստամբուլ:
Turan գործակալության հետ զրույցում Դիանան ընդգծել է, որ դեպքը միաժամանակ ծիծաղ ու զայրույթ է առաջացնում, քանի որ ադրբեջանական կողմին բոլոր փաստաթղթերը նախապես տրամադրվել էին, սակայն «օդանավակայանում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ այլևս անկարող է որևէ բան անել»:
Նա հավելել է, որ, չնայած հայկական ծագմանը, երբեք Հայաստանում չի եղել եւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի քաղաքացի է:
Աղբյուր՝ emedia.am